Արտաքին 5 տարի առաջ - 21:53 04-02-2021

ԲՈՐԵԼԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՐԿԽՈՍԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ԵՄ դիվանագիտական ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի հետ երկխոսելու կարիք ունի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունը։

«Ռուսաստանը շարունակում է մնալ կարևոր հարևան և գործընկեր, որի հետ մենք պետք է երկխոսենք՝ խիստ ընդգծելով մեր պահանջները»,- նշել է քաղաքական գործիչը:

Նրա կարծիքով՝ Եվրամիությանը անհրաժեշտ է երկխոսություն Ռուսաստանի հետ՝ համաշխարհային դերակատար լինելու և Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, Բելառուսում և Ուկրաինայում իրավիճակի վրա ազդելու համար: Բորելը շեշտել է, որ դա էր իր մոսկովյան այցի նպատակը:

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հանդիպել ԵՄ դիվանագիտական ղեկավար Բորելի հետ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի