Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 10:57 02-02-2021

ՓՈՐՁԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ԷԼԵԿՏՐԱՇՉԱԿՆԵՐԸ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ․ ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու մարզային փրկարարական վարչությունը փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին, Մեծ Պարնի համայնքում, իսկ փետրվարի 12-ին՝ ժամը 11:00-ին, Մեծավան համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառումներ, որի ընթացքում փորձարկվելու են նշված համայնքների էլեկտրաշչակները:

Խնդրում ենք չանհանգստանալ»: