Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:55 27-01-2021

«Ա1+»-Ի ԵՎ «Հ2»-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ԹՈՒՅԼ ԵՆ ԵՂԵԼ. ՀՌՀ ՆԱԽԱԳԱՀ

Հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը պարզաբանել է, թե ինչու «Ա1+»-ի և «Հ2»-ի հեռուստաընկերություններն հանրապետական ծածկույթում սլոթ չի տրամադրվել:

«Եթե մրցույթին մասնակցում են 10 հավակնորդ, իսկ տեղերի քանակն 8-ն է, երկուսն այսպես, թե այնպես դուրս են մնում: Հանրապետական ծածկույթի համար «Ա1+»-ի ծրագիրը թույլ էր: Մեր բոլոր գնահատման ցուցանիշները բաց են բոլորի համար: Մենք կոչ ենք անում բոլորին գալ, ծանոթանալ ու կարծիք հայտնել, թե որքանով է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ եղել մեր հանձնաժողովը, նույնը վերաբերում է նաև «Հ2»-ին»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

Վերջինս ընդգծեց նաև, որ հեռուստաընկերությունները հավաքել էին բավարար միավորներ` մայրաքաղաքում հեռարձակվելու համար, սակայն նման հնարավորության համար իրենք չէին դիմել:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան