ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՄՈՀԱՄՄԱԴ ՋԱՎԱԴ ԶԱՐԻՖԻ ՀԵՏ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
copy image url

ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՄՈՀԱՄՄԱԴ ՋԱՎԱԴ ԶԱՐԻՖԻ ՀԵՏ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ներքին 4 տարի առաջ - 12:07 27-01-2021

Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակում հունվարի 26-ին ժամանել է Երևան։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրապարակել է ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ արած հայտարարությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում:

Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:

Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որոնցով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ:

Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար»:

Ամենից շատ դիտված