Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:26 22-05-2021

Մանրամասներ «Պատիվ ունեմ» դաշինքի և Արա Այվազյանի հանդիպումից

ArmLur.am-ը հայտնում է, որ երեկ «Պատիվ ունեմ» դաշինքի և ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հետ փակ հանդիպումից հետո ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է, որ այո ինքը, փոխնախարարներն ու տարբեր վարչության ղեկավարներ պատրաստվում էին հրաժարականներ ներլայացնել:

Բայց քանի որ իրենց դաշինքը ու տարբեր քաղաքական ուժեր նախօրեին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացրին՝ տարբեր պահանջներ ներկայացնելով, իրենք որոշել են այս պահին չգնալ, քանի որ ստացվում է, որ դա եղավ իրենց ճնշման պատճառով:

Բայց իրականում իրենք դեմ են այն փաստաթղթին, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, դա անում են իրենց խղճի առաջ մաքուր լինելու համար:

Այվազյանը նշել է, որ իրենք կմնան այնքան ժամանակ մինչև հստակեցվի, թե ինչի շուրջ է բանակցում Փաշինյանը ու ինչ է պատրաստվում ստորագրել: Եթե Փաշինյանին համոզել չհաջողվեց, որ չգնա նման քայլի, ապա իրենք իրենց թիմով կհեռանան արտաքին գործերի նախարարությունից: Դա կլինի իրենց կամքը և ոչ թե փողոցի ընդդիմության պահանջը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի