Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:27 25-01-2021

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ աշնանը անցկացվելու է մարզական փառատոն Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր:

Մարզական փառատոնը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով:

Միջոցառմանը կարող են մասնակցել քաղաքային և գյուղական համայնքների, ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների թիմերը: Մրցումները կանցկացվեն 7 մարզաձևից՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային կոխ ըմբշամարտ, բազկամարտ, մինի ֆուտբոլ և մասսայական վազքարշավ:

Փառատոնի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան հանձնաժողովը կընտրի 1-3-րդ տեղերը գրաված համայնքները, որոնք կպարգևատրվեն հավաստագրերով ու գավաթներով:

Պարգևատրվելու են նաև առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան