Սպորտ 5 տարի առաջ - 12:54 21-01-2021

ՅՈՒՎԵՆՏՈՒՍԸ 9-ՐԴ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ

Յուվենտուսը, 2:0 հաշվով հաղթելով Նապոլիին, դարձել է Իտալիայի Սուպերգավաթի հաղթող: Խաղն անցել է առանց երկրպագուների Մապեյ մարզադաշտում:

Հանդիպման 64-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Կրիշտիանու Ռոնալդուն, երկրորդ խաղակեսի ավելացված րոպեներին էլ խաղի վերջակետը դրել է Ալվարո Մորատան՝ հաշիվը դարձնելով 2:0:

Նշենք, հանդիպման 80-րդ րոպեին Նապոլիի ֆուտբոլիստ Լորենցո Ինսինյեն չի կարողացել 11-մետրանոց տուգանային հարվածից գրավել Յուվենտուսի դարպասը:

Ի դեպ, Նապոլիի գլխավոր մարզիչը Ջենարո Գատուզոն է, իսկ Յուվենտուսը գլխավորում է Անդրեա Պիռլոն: Նրանք միասին հանդես են եկել Միլանում, որի կազմում հաղթել են Չեմպիոնների լիգայում և Իտալիայի առաջնությունում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է