ԱՄՆ Սենատն Ավրիլ Հեյնսին հաստատել է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հեյնսը 2013-2015 թվականներին եղել է ԿՀՎ փոխտնօրենը, իսկ 2015-2017 թվականներին ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը:
Ավելի շուտ Հեյնսը հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է խորացնել պառակտումներն ամերիկյան հասարակության շրջանում և խթանել ծայրահեղականությունը՝ չհստակեցնելով, թե Ռուսաստանի որ գործողությունների մասին է խոսքը: