Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթթիբի մահը։ Հայտնում է Gazeta.ru-ն:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել էր, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը ոչնչացվել է: Այս մասին հայտնում է Ynet-ը:
«Իրանում հարվածների ինտենսիվությունը մեծանում է. գիշերը ոչնչացվել է նաև Իրանի հետախուզության նախարար Խաթիբը։ Վարչապետը և ես լիազորել ենք Իսրայելի պաշտպանության բանակին թիրախավորել ցանկացած իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ հենց որ ստացվի համապատասխան հետախուզական տեղեկատվություն, առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության»,- հայտարարել էր Իսրայել Կացը:
Պաշտոնական Թեհրանը լուրը մինչ այս չէր հաստատում: