Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․​​​​​​​օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին Մերկասառույցի պատճառով վթար Երևանում․ բախվել են քաղաքապետարանի տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը․Shamshyan.com Սարավան-Զանգեր ճանապարհին պարեկները կանխել են հնարավոր ողբերգությունը՝ օգնելով տասնյակ վարորդների․ Shamshyan.com Երևանում չինացի երիտասարդը հայտնել է 8 մլն դրամի կողոպուտի մասին․ կասկածյալը ձերբակալվել է․Shamshyan.com Սեյրան Օհանյանի նկատմամբ բնակարանների տրամադրման գործով քրեական հետապնդումը դադարեցվել է Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ
Արտաքին 11 րոպե առաջ - 21:36 27-11-2026

Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին

80 տարեկանում մահացել է Time հանդեսի նախկին թղթակից Սթրոուբ Թելբոթը, որը հետագայում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, հաղորդում է Associated Press-ը։ Նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին։

Ավագ Թելբոթը կրթություն է ստացել Յեյլի և Օքսֆորդի համալսարաններում, որտեղ ապրել է Քլինթոնի հետ։ Բրիտանական համալսարանում ուսանելու տարիներին՝ Time հանդեսի մոսկովյան բաժանմունքում պրակտիկա անցնելուց հետո, պարբերականը Թելբոթին խնդրել է օգնել թարգմանելու Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի՝ մամուլում հայտնված հուշերը։ Խրուշչովը պաշտոնանկ էր արվել 1964 թվականին։

Թելբոթը կատարել է այդ խնդրանքը, ինչն էլ նրան երիտասարդ տարիքում որոշակի ճանաչում և աշխատանք է բերել հանդեսում։

Time հանդեսում 21 տարի աշխատելուց հետո, որտեղ նա մասնագիտացել էր խորհրդա-ամերիկյան հարաբերությունների հարցերում և զբաղեցրել Վաշինգտոնի բյուրոյի ղեկավարի ու միջազգային հարցերով մեկնաբանի պաշտոնները, նրան զանգահարել է նոր ընտրված Քլինթոնը։
Թելբոթն ԱՄՆ Պետքարտուղարությունում աշխատանքի է անցել 1994 թվականին և կարճ ժամանակ անց դարձել պետքարտուղարի տեղակալ։ Այդ պաշտոնում նա մշակել է Ռուսաստանի և նախկին խորհրդային մյուս երկրների նկատմամբ Քլինթոնի վարչակազմի մոտեցումը, ինչպես նաև բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև՝ 1998 թվականին վերջինիս իրականացրած միջուկային փորձարկումներից հետո։
«Սթրոուբը լավ և փայլուն մարդ էր, որը մեր աշխարհն ավելի խաղաղ ու անվտանգ դարձրեց»,- նշել է Քլինթոնը Թելբոթի մահվանից հետո տարածած հայտարարության մեջ։ Քլինթոնը պատմել է, որ երբ Թելբոթն Օքսֆորդում թարգմանում էր Խրուշչովի հուշերը, իր պարտականությունն ամեն օր նրա համար նախաճաշ պատրաստելն էր։ Նա հավելել է․ «Ինչ-որ կերպ այս գործարքում ավելի շահեկան բաժինն ինձ հասավ»։
Նա նշել է, որ ինքն ու Հիլարին «խորապես վշտացած են» «հրաշալի ընկերոջ և համաշխարհային մակարդակի գործչի» մահվան կապակցությամբ։
Հետագայում՝ 2002-2017 թվականներին, Թելբոթը զբաղեցրել է Բրուքինգսի ինստիտուտի նախագահի պաշտոնը։ Այդ ընթացքում նա միաժամանակ գլխավորել է ԱՄՆ Պետքարտուղարության արտաքին քաղաքականության խորհուրդը։
Թելբոթը նաև ավելի քան մեկ տասնյակ գրքերի հեղինակ է։ Նրա վերջին գիրքը կոչվում էր «Մեր հիմնադիր հայրերի նախազգուշացումը․ բանականության դարաշրջանը հանդիպում է Թրամփի դարաշրջանին» և լույս է տեսել 2020 թվականին։

Թելբոթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ամերիկյան գլխավոր բանակցողն էր։

1997 թվականին Սթրոուբ Թելբոթը, ներկայացնելով ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահությունում, ֆրանսիացի և ռուսաստանցի դիվանագետների հետ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է ներկայացրել հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրի նախագիծը։

Նույն թվականին Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ հանդիպմանը նա Հայաստանին կոչ է արել շարունակել աշխատանքը Ղարաբաղի հայերի հետ և համոզել նրանց բանակցություններ վարել։ Նա նաև հետաքրքրվել է, թե որքան հոռետեսորեն է Լևոն Տեր-Պետրոսյանը տրամադրված մինչև 1997 թվականի ավարտը բանակցություններում բեկման հասնելու հնարավորության նկատմամբ։
Թելբոթը թերահավատորեն էր վերաբերվում սահմանների փոփոխության հեռանկարին։

Որոշ տվյալներով՝ 1997 թվականին Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը Թելբոթին առաջարկել է հարցը լուծել սահմանների փոփոխության միջոցով, սակայն վերջինս չի կիսել այդ մոտեցումը՝ դրանում վտանգավոր միտում տեսնելով։ Նա համարում էր, որ դա կողմի ուշադրությունը շեղում է Մինսկի խմբի առաջարկներից։

2000 թվականին նա գրել է, որ հակամարտությունը Ղարաբաղում բնակվող հայերին դնում է աշխարհաքաղաքական բանտարկյալների դրության մեջ։ Նա նաև Հարավային Կովկասի երեք երկրների բարեկեցությունը կապել է տրանսպորտային միջանցքների խելամիտ կառավարման հետ։

Ամենից շատ դիտված

13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
22:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ կան վիրավորներ
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
23:35 Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին
09:53 Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին
10:58 Կոտայքի մարզում «Mercedes»-ի վարորդն ու ուղևորը փորձել են փախուստի դիմել և մեքենայով մոտ 500 մետր քարշ են տվել ոստիկանին