Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման Հայաստանում ջերմաստիճանը կնվազի․​​​​​​​օրվա ընթացքում տեղումներ չեն սպասվում Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Իտալիայում 9-րդ դարի հայկական եկեղեցում թոնիր է հայտնաբերվել․ նոր բացահայտումներ՝ հայերի պատմական հետքի մասին Մերկասառույցի պատճառով վթար Երևանում․ բախվել են քաղաքապետարանի տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը․Shamshyan.com Սարավան-Զանգեր ճանապարհին պարեկները կանխել են հնարավոր ողբերգությունը՝ օգնելով տասնյակ վարորդների․ Shamshyan.com Երևանում չինացի երիտասարդը հայտնել է 8 մլն դրամի կողոպուտի մասին․ կասկածյալը ձերբակալվել է․Shamshyan.com Սեյրան Օհանյանի նկատմամբ բնակարանների տրամադրման գործով քրեական հետապնդումը դադարեցվել է Շինարարական ամրաններն ընկել են Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի վրա Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ
Ներքին 4 ժամ առաջ - 16:30 27-11-2026

Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի վարչական ղեկավար Սիրական Սիրականյանի անվան շուրջ «լեգենդներ» են պտտվում։ Իսկ եթե ավելի լուրջ՝ նրա գործունեության և կենսագրության մանրամասների վերաբերյալ համայնքում լուրջ դժգոհություններ են հասունացել։ Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրականյանը համայնքի համար որևէ օգտակար գործ չի անում և առաջ է տանում բացառապես սեփական շահերը. հենց դա է պատճառը, որ պաշտոնը ստանձնելուց հետո նրա ընտանիքի ֆինանսական վիճակը կտրուկ փոխվել է։

Հավաստի տեղեկություններով՝ մինչ գյուղապետ դառնալը Սիրական Սիրականյանը տաքսու վարորդ է եղել, ունի թերի կրթություն, իսկ բարձրագույն կրթության դիպլոմն էլ Վարդենիսից է ձեռք բերել։ Նախկինում վերջինիս սոցիալական պայմանները ևս բավարար չեն եղել. «Նույնիսկ դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսվա մեջ գյուղում երկհարկանի տուն է կառուցել, մի հատ էլ Երևանում՝ «Դեֆանս Հաուզ» համալիրում է տուն գնել»։

Բացի այդ, ըստ մեր աղբյուրի, Սիրականյանի կինը, որը նախկինում դերձակ է եղել, այժմ կեղծ ՀՊՏՀ դիպլոմով գյուղի դպրոցում և մանկապարտեզում որպես հաշվապահ է աշխատում։ Աղբյուրը նաև պնդում է, որ վարչական ղեկավարի վրա այս պահին ևս երկու դատական գործ կա։ (Նշենք, որ ավելի վաղ, անդրադառնալով գույքային ձեռքբերումների մասին մամուլի հրապարակումներին, Սիրական Սիրականյանը պնդել էր, թե նախկինում զբաղվել է բիզնեսով, գյուղի տունը կառուցել է Ռուսաստանում բնակվող եղբոր օգնությամբ, իսկ Երևանում հիփոթեքով գնել է ընդամենը մեկ բնակարան)։

Ի՞նչ քրեական և դատական գործերով է անցնում Լիճքի վարչական ղեկավարը


2024 թվականի հունիսին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորել և քրեական հետապնդում էր հարուցել Սիրականյանի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 445-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ և շահադիտական նպատակով պաշտոնեական կեղծիք կատարելը)։ Սակայն 2025 թվականի հունվարին նա ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ ՔՕ 81-րդ հոդվածի հիմքով՝ գործուն զղջալու և իրավապահ մարմինների հետ համագործակցելու միջոցով։

Նրա անունը կապվում է նաև ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի և ծեծի գործի հետ, որն անմիջականորեն առնչվում է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանի ընտանիքին։ 2026 թվականի հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը, 21/07 ընտրատեղամասի մոտակայքում Սիրական Սիրականյանը վիճաբանել է Նաիրի Հոխիկյանի ավագ եղբոր՝ Լևոն Հոխիկյանի հետ, հայհոյել նրան և խուլիգանական դրդումներով հարվածել դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դատարանը Սիրականյանին մեղավոր է ճանաչել ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և դատապարտել 15 օր պայմանական ազատազրկման՝ 1 տարվա փորձաշրջանով։

Այս թեմայով պարբերաբար ուշագրավ բացահայտումներ ու փաստեր է հրապարակում նաև հենց Նաիրի Հոխիկյանը՝ հետևողականորեն բարձրաձայնելով թե՛ Սիրականյանի քրեական անցյալի, թե՛ Մարտունու համայնքապետարանի կողմից այդ փաստերը կոծկելու և տեղեկատվություն չտրամադրելու մասին (ինչի առթիվ Հոխիկյանն արդեն իրավական գործընթաց է սկսել համայնքապետ Հովհաննես Հովեյանի դեմ)։

ՔՊ-ական հովանավորչությունը

Թե՛ Oragir.News-ի աղբյուրը, և թե՛ Նաիրի Հոխիկյանը պնդում են, որ քրեական պատմությունների կենտրոնում հայտնված վարչական ղեկավարի թիկունքում կանգնած է ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը։

Գնել Սանոսյանը Նաիրի և Խաչիկ Հոխիկյանների հարազատ քեռու տղան է։ Սակայն, ինչպես փաստում է Նաիրի Հոխիկյանն իր գրառումներում, ՔՊ-ական լինելն ու կուսակցական շահը Սանոսյանի համար ավելի վեր են դասվել, քան արյունակցական կապը։ Փոխանակ դատապարտելու իր հարազատ եղբոր վրա հարձակված անձին՝ Սանոսյանը բացահայտ հովանավորում է Լիճքի գյուղապետին և ցուցադրաբար իր աջակցությունն է հայտնում նրան։

Փաստորեն, ստացվում է, որ ՔՊ-ական լինելը վեր է ամեն ինչից. իշխող թիմին պատկանող անձը կարող է առանց համապատասխան կրթության ու գիտելիքների հանգիստ ղեկավարել համայնքը և, օգտվելով բարձրաստիճան հովանավորչությունից, գործել անպատժելիության մթնոլորտում՝ նույնիսկ օրենքի դեմ։ «Իրականում Մարտունու համայնքապետարանում հանցանքները վխտում են»,- Oragir.News-ի հետ զրույցում հաստատում է Նաիրի Հոխիկյանը։

Ամենից շատ դիտված

21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
21:37 Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արել
13:08 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, մյուս բոլոր արցախցիները՝ Ադրբեջանո՞ւմ
22:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ կան վիրավորներ
16:00 Ինչու «Մերգելյանի» տնօրեն դրեցին Տիգրան Արզաքանցյանին
23:35 Բաքվում «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ ռուս երկրպագու է մահացել
18:14 Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
13:30 Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների
17:07 Էս ո՞նց ես մեծացել․ Կամո Սեյրանյանը ԱՄՆ-ում հանդիպել է երջանկահիշատակ Հայկոյի որդուն
16:30 Դրսի զուգարան չէր կարողանում սարքել, բայց 4 ամսում երկհարկանի տուն է կառուցել. մանրամասներ՝ Լիճքի գյուղապետի մասին