Ներքին 1 ժամ առաջ - 13:30 27-11-2026

Բաղմանյանի խնամուն էլ դատապարտել են 100 ժամ հանրային աշխատանքների

Ոչ միայն ընդդիմադիր լինելը, այլև ընդդիմադիր բարեկամ ունենալը ՀՀ֊ում արդեն մեղք է։ Հաճախ հնչեղ դատավարությունները ստվերում են միջին օղակների քաղաքական հետապնդումները, որոնք պակաս ուշագրավ չեն։

Պարզվում է՝ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի հարսնացուի հայրը` Պալունի Հայրապետյանը, արգելանքի տակ գտնվող ՍՊԸ֊ի ՀԴՄ մուտք եղած 4.2 միլիոն դրամ գումարներից կատարել է ծախսեր, այն է` վճարել է հարկերը, կոմունալ վճարները։

Ինչքանով էր սա հանրային վտանգավորության աստիճանի արարք, որ հարուցվեր քրեական գործ, թերևս պատասխանել է դատավորը իր վճռով` «հանցագործին» դատապարտելով 100 ժամ հանրային աշխատանքներ կատարելու պատժի։

Հավելենք, որ Պալունի Հայրապետյանը չի անցնում ո՛չ ապօրինի ծագման գույքերի, ո՛չ էլ որևէ այլ քրեական կամ քաղաքացիական վարույթներով։