Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթն ու նրա սիրելին՝ զարդերի դիզայներ Ինես դե Ռամոնը, շարունակում են վայելել իրենց հարաբերությունները, սակայն առաջիկայում ամուսնանալու ծրագրեր չունեն։ Չնայած նրանց կապի լրջությանն ու փոխադարձ զգացմունքներին՝ 62-ամյա դերասանը դեռ պատրաստ չէ կրկին ամուսնանալ, իսկ 33-ամյա Ինեսը, կարծես, լիովին համակարծիք է նրա հետ։
PEOPLE ամսագրին այս մասին հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը՝ ընդգծելով, որ Ինեսը դեռ հարաբերությունների սկզբից գիտակցել է՝ Փիթը, հավանաբար, մոտ ապագայում չի ցանկանա կրկին ամուսնանալ։
«Նրանք շատ սիրահարված են, հրաշալի հարաբերություններ ունեն և միասին գեղեցիկ կյանք են կառուցել։ Ամուսնության հարցում շտապելու բացարձակ անհրաժեշտություն չկա», — նշել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ Բրեդն իր սիրելիին անկեղծորեն հայտնել է, որ այս պահին ամուսնությունը իր առաջնահերթությունների շարքում չէ։ Ինեսն էլ չի փորձում փոխել նրա որոշումը, չի ճնշում դերասանին և ամուսնության առաջարկ չի ակնկալում։
«Ինեսը երջանիկ է այս հարաբերություններում և չի ստիպում Բրեդին ամուսնության առաջարկ անել», — հավելել է աղբյուրը։
Նշվում է, որ զույգն արդեն իսկ միմյանց ընկալում է որպես կյանքի լուրջ գործընկերներ՝ առանց հարաբերություններին պաշտոնական կարգավիճակ տալու անհրաժեշտության։
«Նրանք շատ գոհ են այն ամենից, ինչ ունեն այժմ։ Առնվազն մոտ ապագայում դա լիովին բավարար է նրանց համար», — եզրափակել է աղբյուրը։
Այսպիսով, կարծես թե Բրեդ Փիթի և Ինես դե Ռամոնի համար երջանկությունը չափվում է ոչ թե մատանիով ու հարսանեկան արարողությամբ, այլ միասին անցկացրած ժամանակով և փոխադարձ ներդաշնակությամբ։