Ներքին 15 րոպե առաջ - 14:57 27-11-2026

Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Ճանապարհը նոյեմբերի 24-ից փակվել էր ձյան, մերկասառույցի և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով:

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թույլատրվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ: