Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 16:45 03-02-2021

ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԲՐԵԴ ՊԻՏԻ ՀԵՏ ԲԱԺԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոլիվուդյան դերասանուհի 45-ամյա Անջելինա Ջոլին խոսելով անձնականի մասին՝ հավաստիացրել է, որ ինքը խաղաղության ճիշտ ուղու վրա է՝ 57-ամյա Բրեդ Փիթի հետ աղմկոտ բաժանումից հետո:

«Միստր և միսիս Սմիթ» ֆիլմի գլխավոր դերակատարների միջև ամուսանական կյանքը տևել է երկու տարի, բայց նրանք ապրել են միասին տասնմեկ տարի: Այնուամենայնիվ, նախկին սիրահարները մինչև այսօր չեն կարողանում վերջ դնել իրենց հարաբերություններին: Նրանք շարունակում են պարզաբանել վեց երեխաների խնամակալության հարցը՝ ձգձգելով դատական ​​գործընթացը:

Անջելինան խոստովանում է, որ անձամբ ինքը գոհ չէ կատարվածից, և այս պահին իրեն երջանիկ չի համարում: Ըստ Դեփի, ով «Տուրիստ» ֆիլմում դերասանուհու գործընկերն էր, վերջին մի քանի տարիները Ջոլիի համար դժվար էին: Բայց վերջինս, կամքի ուժ ցուցաբերելով, կարողացավ ընտանիքում վերականգնել ներդաշնակությունը, իր ու երեխաների հոգեկան անդորրը:

«Վերջին տարիները բավականին դժվար էին ինձ համար: Ես ամբողջովին կենտրոնացել եմ մեր ընտանիքի առողջացման վրա: Երեխաներն ու ես դեռ չենք վերականգնվել, բայց ամեն ինչ աստիճանաբար ընկնում է հունի մեջ: Ասես սառույցը սկսել է հալվել, և արյունը նորից վերադառնում է իմ մարմին», - նկարագրել է դերասանուհին իր վիճակը Բրեդ Պիտից բաժանվելուց հետո:

Ջոլին նշել է նաև, որ ինքը երբեք «տանը նստած մայրիկ» չի եղել և ընտանիքի մասին պատկերացումները ավանդական չեն եղել: Սակայն նա միշտ երազել է շատ երեխաներ ունենալու մասին: Անջելինան պնդում է, որ իր դուստրերի ու որդիների շնորհիվ սովորում է դասական ծնող լինել:

«Բազմազավակ մայր լինելը իմ երազանքն է: Բայց ես դա պատկերացնում եմ, կարծես ճանապարհորդության եմ ինչ-որ տեղ ջունգլիներում: Ես զգում եմ, որ պարզապես տնային մայրիկ լինելու հմտություններ չունեմ, ինչը հաղթահարում եմ իմ երեխաների շնորհիվ», - ասել է Ջոլին:

Դերասանուհին հպարտացել է նաև, որ ավագ դուստրը շուտով կկարողանա վարել մեքենա: 15-ամյա Զախարան այժմ հանձնում է վարորդական իրավունքի քննությունները: Իսկ 16-ամյա Փաքսն արդեն ավարտական ​​դասարանում է: Բազմազավակ մայրը վրդովված է, որ երեխաները չեն կարող լիովին վայելել կյանքը կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Բրիտանական Vogue- ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննըֆուլի հետ հարցազրույցում Անջելինան բացատրել է,- «Այո, նրանք ընկերների հետ շփվում են տեսակապի միջոցով: Մեդոքսը հմտանում է ռուսերեն և կորեերեն լեզուներում, Շիլոհը զանգահարում է ընկերներին Նամիբիայում: Զախարան վարորդական իրավունք է ստանում, Փաքսը պատրաստվում է հասուն կյանքի: Բայց համաճարակը սահմանափակում է այդ ամենը: Ճիշտ է, այս իրավիճակում շատերիս մեջ ավելացել է մարդասիրությունը, քան ցանկացած այլ ժամանակ: Դրանում կա մի գեղեցիկ բան»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը