Ներքին 3 տարի առաջ - 15:15 17-01-2023

ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հ.Բ.-ն (Հայկազ Բաղմանյան-խմբ), 2014 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերը, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, այնուհետև՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, հաշվետու ժամանակահատվածում իր անձնական հաշվեկշռին ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ: Հ.Բ.-ն, թաքցրել է նաև հայտարարագրման ենթակա վերոնշյալ տվյալները՝ այդ մասին համապատասխան գրառումներ չկատարելով իր կողմից ներկայացված հայտարարագրերում:

Դատախազությունից հայտնում են, որ Հ.Բ.-ի կողմից առերևույթ ենթադրյալ հանցանքներ կատարելու փաստերը ձեռք են բերվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևոր գործերի (ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ) քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից տրված հանձնարարության հիման վրա ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում:

Դեպքի առթիվ 2023 թվականի հունվարի 13-ին ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի հարստանալը, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը), որոնք համապատասխանում են գործող քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին մասին և 444-րդ հոդվածի 2-րդ մասին, նախաքննություն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է

Ձեզ գուցե հետաքրքրի