Սահմանադրության նոր նախագիծը փոխանցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ երկրորդ նախագահին թույլ չեն տվել ծանոթանալ նոր Սահմանադրության նախագծին՝ պատճառաբանելով, թե արգելված է։
«Այսօր նախագիծը հանձնուքի հետ փոխանցվել է քրեակատարողական հիմնարկ։ Իմ տեղեկությունով՝ այն արդեն պետք է նախագահին փոխանցված լինի»,- նշեց Միկոյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին, երբ Ռոբերտ Քոչարյանն ուսումնասիրած կլինի նախագիծը, արձագանք կլինի։