Արտաքին 1 օր առաջ - 15:53 22-11-2026

Նիգերիայում նավ է խորտակվել. կան տասնյակ զոհեր

Նիգերիայի հարավում նավակի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, հաղորդում է Vanguard թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին։

«Ուրբաթ օրը Բայելսա նահանգում տեղի ունեցած նավակի վթարի զոհերի թիվը հասել է 26-ի»,– հաղորդում է թերթը։

Ըստ թերթի՝ գերբեռնված ուղևորատար նավակը թաղման արարողության էր գնում, երբ ճանապարհորդության կեսին մեխանիկական խափանում է ստացել և խորտակվել։ Աղբյուրը նշել է, որ ուղևորներին փրկարար բաճկոններ չեն տրամադրվել, իսկ նավակն ինքնին շատ հին է եղել և օգտագործման համար անպիտան։

Իրավապահ մարմինները սկզբում հայտնել էին չորս զոհվածի և 24 փրկվածի մասին, սակայն շաբաթ երեկոյան ծովային ոստիկանությունը և ջրասուզակները հայտնաբերել էին ևս 22 մարմին։

Vanguard-ի տվյալներով՝ բոլոր փրկվածները բժշկական օգնության կարիք ունեին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները կշարունակվեն կիրակի օրը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը