Ներքին 9 րոպե առաջ - 18:51 21-11-2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին:

Վարչապետը ողջունել է Քայլաշ Սաթյարթիի այցը Հայաստան և ջերմությամբ հիշել 2024 թվականին Երևանում կայացած հանդիպումը, որը հնարավորություն է ընձեռել քննարկելու երեխաների իրավունքներին և կրթությանը վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարոն Սաթյարթիի մասնակցությունը Հայաստանում անցկացվող Digitec համաժողովին և հույս հայտնել, որ այս այցը ևս կնպաստի փորձի փոխանակմանն ու սոցիալական ոլորտում համագործակցությանը։

Քայլաշ Սաթյարթին ընդգծել է Հայաստանի հետ կապերն ամրապնդելու պատրաստակամությունը և նշել, որ հայաստանյան գործընկերների հետ պահպանում է ակտիվ փոխգործակցություն։

Զրուցակիցները, մասնավորապես, կարևորել են համագործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

19:12 Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր
19:16 Փաշինյանը ցավակցել է Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի ընտանիքներին