Ավելին 12 րոպե առաջ - 18:40 21-11-2026

Ինչո՞ւ են Հարրին ու Մեգանը ցանկանում վերադառնալ Մեծ Բրիտանիա

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա վերադառնալու որոշումը անակնկալ էր թագավորական ընտանիքի բազմաթիվ երկրպագուների համար։

Սակայն, ինչպես պարզվում է, ամուսինների այս քայլի հիմքում կարող էին լինել ոչ միայն ընտանեկան հանգամանքները, այլև ԱՄՆ-ում Հարիի վիզայի հետ կապված խնդիրները։

Page Six-ի փոխանցմամբ՝ Սասեքսի դուքսը դժվարությունների է բախվել ԱՄՆ-ում բնակվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը երկարաձգելիս։ Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ հենց այս հանգամանքը կարող էր ազդել Կալիֆոռնիան լքելու և Մեծ Բրիտանիա վերադառնալու ամուսինների որոշման վրա։ Հիշեցնենք, որ զույգը Կալիֆոռնիայում էր բնակություն հաստատել 2020 թվականից։

«Նրա վիզայի ժամկետը լրացել էր, իսկ երկարաձգումը միանգամից չհաջողվեց»,- Page Six-ին հայտնել է ԱՄՆ կառավարական շրջանակների աղբյուրը։

Պարբերականի մյուս զրուցակիցներն էլ չեն բացառել, որ ներգաղթային խնդիրները լուրջ դեր են խաղացել ընտանիքի անսպասելի որոշման հարցում։

Առայժմ հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ ներգաղթային կարգավիճակ ունի արքայազն Հարին ԱՄՆ-ում, ինչպես նաև՝ արդյոք փաստաթղթերի երկարաձգման ուշացումն ազդել է երկրում նրա օրինական գտնվելու իրավունքի վրա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակիցներից մեկը հիշեցրել է, որ վիզաները տրվում են սահմանափակ ժամկետով և պարբերաբար երկարաձգման կարիք ունեն։

Այնուամենայնիվ, Page Six-ի աղբյուրների համաձայն՝ Հարիի վիզայի հետ կապված խնդիրն այժմ արդեն կարգավորվել է։ Ենթադրվում է, որ ամուսինները Սուրբ Ծննդյան տոներին կվերադառնան Կալիֆոռնիա՝ իրենց երեխաների՝ յոթամյա արքայազն Արչիի և հնգամյա արքայադուստր Լիլիբեթի, ինչպես նաև Մեգան Մարքլի մոր՝ Դորիա Ռագլանդի հետ։

Մեծ Բրիտանիա վերադառնալու որոշման հիմքում, սակայն, կարող են լինել նաև այլ պատճառներ։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ Հարին և Մեգանը ցանկանում են իրենց երեխաներին բրիտանական կրթություն տալ՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով նրանց ավելի մտերիմ հարաբերություններ հաստատել հոր հարազատների և ընկերների հետ։

Այսպիսով, Սասեքսի դուքսի և դքսուհու վերադարձի շուրջ քննարկումները շարունակվում են, իսկ նրանց որոշման իրական դրդապատճառների մասին դեռևս բազմաթիվ հարցեր կան։

Ամենից շատ դիտված

19:12 Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր
19:16 Փաշինյանը ցավակցել է Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի ընտանիքներին