Արտաքին 3 օր առաջ - 21:24 20-11-2026

Թուրքիան 1-ինն է աշխարհում, որ անօդաչու կործանիչ է ընդգրկել իր զինանոցում

Թուրքիայի առաջին անօդաչու կործանիչը՝ «Bayraktar Kızılelma»-ն, ընդգրկվել է Թուրքիայի զինված ուժերի սպառազինության կազմում։ «Baykar» ընկերության տվյալներով՝ նախագծի փորձարկումների և ուսումնական թռիչքների շրջանակում իրականացվել է ընդհանուր առմամբ 600 թռիչք։

Փորձարկումներից հետո զինված ուժերը համալրվել է 3 միավոր անօդաչու կործանիչով։ Ընկերությունը նշում է, որ այսպիսով Թուրքիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն անօդաչու կործանիչ է ներառել իր զինված ուժերի սպառազինության կազմում։

Նշվում է նաև, որ 2025-ի նոյեմբերին «Bayraktar Kızılelma»-ն փորձարկման ընթացքում խոցել է ռեակտիվ շարժիչով օդային թիրախ։ «Baykar»-ի պնդմամբ՝ սա համաշխարհային ավիացիայի պատմության մեջ անօդաչու կործանիչի կողմից նման արդյունք գրանցելու առաջին դեպքն է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով իրադարձությանը, այն պատմական է որակել՝ ընդգծելով, որ երկար տարիների աշխատանքի և ջանքերի արդյունքում նախագիծն իրականություն է դարձել։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է