Ուղիղ եթեր
Մամուլ 7 ժամ առաջ - 08:48 19-11-2026

«Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ գերազանցեց ինքն իրեն։ Խորհրդարանական ընդդիմությանը ներկայացնելով որպես խաղաղության խոչընդոտ՝ վարչապետը երկու ճանապարհ առաջարկեց, որոնք, իր իսկ խոսքով, կարող են մեկը մյուսի շարունակությունը լինել։

«Կա՛մ մենք հանրային ճնշում ենք գեներացնում, և ընդդիմությունը հրաժարվում է խաղաղության խոչընդոտի դերակատարումից»,– ասաց Փաշինյանը։ Երկրորդ ճանապարհը, ըստ նրա, քաղաքական գործընթացներն այնպես տանելն է, որ ընդդիմության այդ հատվածն այլևս խորհրդարանում չլինի։ «Մնացածն արդեն տեխնիկայի հարց է»,– հավելեց վարչապետը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ բանավեճում Փաշինյանն արդեն խոսեց «բուլդոզերի» մասին։ Նա ընդդիմությանն առաջարկեց գնալ հանրաքվեի՝ խոստանալով հեռանալ, եթե նոր Սահմանադրությունը մերժվի, կհեռանա։ «Այստեղներսա հասել իշխանությունը, եթե ժողովուրդը ուզի, ռադներս կքաշենք, կգնանք»։ Իսկ եթե այն ընդունվի, ասաց, որ կհեռանա խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց, ԹՐԻՓՓ-ը բացելուց և սահմանի բարդ հատվածները սահմանազատելուց հետո։ Իսկ եթե ընդդիմությունը չընդունի առաջարկը, Փաշինյանը խոսեց «բուլդոզերը» միացնելու և արտահերթ ընտրությունների գնալու մասին՝ հայտարարելով, որ գործող ընդդիմությունից որևէ մեկը չպետք է ընտրվի։

Նույն ամբիոնից ընդդիմության հասցեին հնչեցին նաև վիրավորանքներ։ «Հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, կդառնաք քաղաքական բոմժ»,– ասաց Փաշինյանը։ Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ Արցախի դրոշների ու պատերազմի զոհերի մասին բանավեճում հնչեց նրա «Բա զոհվեիք» պատասխանը։ Նույն նիստում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղից արձագանքելու համար «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին կոպիտ ձևով դուրս հրավիրեց դահլիճից՝ «Արագ դուրս եկար ստեղից, դավայ»։

Այս ամենը տեղի ունեցավ հենց Ազգային ժողովում, որտեղ նույն օրը Փաշինյանը խոստացավ նոր Սահմանադրությամբ անշրջելի դարձնել ժողովրդի իշխանությունը։

Համաձայնեք՝ ժողովրդավարությունը բուլդոզերով պահպանելն արդեն քաղաքական ֆանտաստիկայի ժանրից է։ Իսկ ընդդիմությանն ուղղված վերջնագիրը՝ քաղաքական շանտաժ։ Այսինքն՝ ոչ թե ժողովուրդն է ընտրում, այլ Փաշինյանն է գծում ապագա ԱԺ կազմը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»