Ուղիղ եթեր
Մամուլ 8 ժամ առաջ - 07:57 19-11-2026

Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ «Յալթա-2» է անվանում ու զուգահեռներ տանում 1945 թվականի Մեծ եռյակի պատմական հանդիպման հետ: Քաղաքագիտական շրջանակներում նշվում է, որ եթե 81-ամյա վաղեմության Յալթայի հանդիպումը գործող աշխարհակարգի ծնունդն էր, որն այսօր փլուզվել է, ապա Շենժենի գագաթնաժողովը կարող է դնել նոր՝ բազմաբևեռ աշխարհի հիմքը՝ ձևավորելով Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին նոր եռանկյունին, որտեղ գերտերությունները քննարկելու են համաշխարհային օրակարգի առանցքային հարցերը՝ միջուկային զենքի կրճատումից ու Իրանի շուրջ զարգացումներից մինչև ուկրաինական կարգավորում և տարածաշրջանային անվտանգություն:

Միջազգային հարաբերությունների այս պատմական բեկման ֆոնին՝ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական վերջին դրսևորումները վկայում են, որ պաշտոնական Երևանում ևս որոշակիորեն զգում են գլոբալ քաղաքական քամիների ուղղության փոփոխությունը: Այն շրջադարձային հռետորաբանությունն ու դեպի Մոսկվա արվող զգուշավոր քայլերը, որոնք նկատվում են վերջին շրջանում, քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ, դժվար է դիտարկել զուտ որպես պլանային դիվանագիտական ակտիվություն: Ավելի հավանական է, որ Երևանում սկսել են գիտակցել՝ երկարատև միակողմանի աշխարհաքաղաքական նախապատվությունների ժամանակաշրջանն ավարտվում է, և գերտերությունների միջև կայանալիք մեծ գործարքների արդյունքում Հարավային Կովկասը կարող է հայտնվել բոլորովին այլ իրողությունների կենտրոնում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․news.am
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել
08:48 «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ»