Մամուլ 2 տարի առաջ - 07:27 13-04-2024

Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դեռ որոշում չկա մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը մասնակցելու առումով:

Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»: Մեր ունեցած տեղեկություններով, գլխավոր «հանգամանքն» Արևմուտքի ճնշումն է, որտեղից Փաշինյանին պարտադրում են ամեն գնով խզել կապերը Ռուսաստանի հետ: Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ լրջագույն որոշում կայացնելու շեմին է. գնալ Պուտինի երդմնակալությանը կամ առանձին մասնակցել միայն ԵԱՏՄ նիստին, նշանակում է՝ դեմ գնալ Արևմուտքին, իսկ ընդհանրապես Մոսկվա չգնալը բացարձակ թշնամական դեմարշ կարող է ընկալվել:

Սակայն արդեն իսկ խոսակցություններ կան, որ նա կարող է ցուցադրաբար չմեկնել Մոսկվա՝ սառը հաշվարկով, որ դա իսկապես կարող է վերջնականապես զայրացնել Ռուսաստանի իշխանություններին, որպեսզի նրանք որոշակի քայլեր անեն, այդ թվում՝ գազը թանկացնեն, այլ «սանկցիաներ» կիրառեն: Ուկրաինական և վրացական օրինակները աչքի առաջ ունենալով` դժվար չէ հաշվարկել, որ դա ավելի կխորացնի հակառուսական տրամադրությունները Հայաստանում։ Սա, անշուշտ, անգնահատելի նվեր կլինի Արևմուտքին, սակայն, նույն ուկրաինական ու վրացական սցենարները վերհիշելով, դժվար չէ հաշվարկել, թե նման արկածախնդրությունը ինչպիսի աղետ կդառնա Հայաստանի համար։

Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, Մոսկվայում ևս հիանալի հասկանում են Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանի «խաղերը», ինչպես նաև այն հանգամանքը, որ տվյալ պարագայում ոչ թե վերջինիս, այլ բարեկամ Հայաստանի, հայոց պետականության ու հայ ժողովրդի հարցն է, որը փաստացի գերի է ընկել օրվա իշխանությունների ու նրանց աշխարհաքաղաքական արկածախնդրության ձեռքը: Ի դեպ, հիմա էլ ոչ քիչ թվով փորձագետներ նշում են այս հանգամանքը՝ հավելելով, որ ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ հայ և ռուս ժողովուրդների միջև թշնամանքի նշույլ անգամ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում