Սպորտ 19 րոպե առաջ - 23:18 18-11-2026

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գլխավորել է Գանձասարը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի «Գանձասարը»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

59-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Արմեն Ադամյանին, որը մարզչական շտաբի անդամ Արտաշես Ադամյանի հետ ավարտել է աշխատանքը կապանյան թիմում։

Նորանշանակ մարզիչն անդրադարձել է թիմի ներկայիս ծանր կացությանը, կադրային խնդիրներին, առաջիկա բարդ խաղացանկին և ձմեռային դադարի ընթացքում նախատեսվող անելիքներին՝ 2026/27 թթ․ մրցաշրջանի արդյունքներով Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու հնարավորությունները գնահատելով ընդամենը 10 տոկոս․

«Այսօր բոլորս էլ գիտակցում ենք, որ «Գանձասարը» գտնվում է բավական ծանր վիճակում։ Դա ապացուցում է նաև մրցաշարային աղյուսակը, որտեղ թիմը գտնվում է վերջին հորիզոնականում։

Ելնելով այս փաստից՝ մարզչական անձնակազմը, ակումբի ղեկավարությունը և ֆուտբոլիստները հասկանում են, որ պետք է ներդնել համատեղ ուժերը, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից։

Այն, ինչը տեսել եմ մինչև թիմի ղեկը ստանձնելը, թույլ է տալիս ենթադրել, որ Պրեմիեր լիգայում մնալու հնարավորությունը կարելի է գնահատել 10 տոկոս։ Սա արդեն խոսում է այն մասին, թե որքան դժվարին և մեծ ծավալի աշխատանք է մեզ սպասվում։

Խնդիրը միայն մրցաշարային աղյուսակը չէ, թիմի գրանցած արդյունքները չեն, թիմի ցուցադրած բացասական խաղը չէ։ Խնդիր է նաև այն, որ թիմի կազմում կա 27 ֆուտբոլիստ, սակայն այս պահին մարզումային գործընթացի մեջ ընդգրկված է նրանցից 16-ը։ Այսինքն՝ թիմի 30 տոկոսը վնասվածքների պատճառով դուրս է մնացել մարզումներից։ Այստեղ մեր գլխավոր խնդիրն ամուր թիմ կառուցելն է։

Մի քանի օր է, ինչ թիմի ղեկին եմ, բայց արդեն տեսնում եմ ֆուտբոլիստների հավատը, նրանց պրոֆեսիոնալ մոտեցումը, և դա մեզ ներշնչում է տրամադրվել լավատեսորեն՝ ամուր թիմ ստեղծելու վստահությամբ։

Առաջիկա ավելի քան 20 օրվա ընթացքում մենք ունենք շատ ծանր 4 խաղ՝ Գյումրիում՝ «Շիրակի» հետ, առաջատարներից երկուսի՝ «Ալաշկերտի» և «Նոայի» հետ, ինչպես նաև երիտասարդ ու մեծ անակնկալների ունակ «ԲԿՄԱ»-ի հետ։

Եթե այս չորս խաղում ունենանք նվազագույն միավոր, ապա կհամարենք, որ ձեռքբերում ունենք։

Բայց ամենապատասխանատու հատվածը լինելու է ձմռանը՝ մրցաշրջանի միջնամասում։ Հենց այդ ժամանակ բոլորս ահռելի ծավալի աշխատանք ունենք կատարելու։ Այս ամենի մասին խոսել եմ թե՛ ակումբի ղեկավարության, թե՛ ֆուտբոլիստների հետ։

Հուսամ՝ գարնանային հատվածում կտեսնենք բոլորովին այլ «Գանձասար»»,– նշել է Խաշմանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ․ խաղարկության անցկացված 13 տուրերից հետո «Գանձասարն» իր ակտիվում ունի ընդամենը 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Armsport

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը