Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման մասին ՔՊ֊ականները բազմաթիվ ռեպորտաժներ են տարածում հիմնականում այն պատճառով, որ դրանք պատշաճ չեն հերքվում։
Անհիշելի ժամանակներից թվանկարչությամբ հայտնի վիճակագրական մամիններն էլ հրամցնում են տարբեր ընդհանրական անհասցե, անչափելի տոկոսներ։
Իրականությունը այլ է, դիցուք հայտնի «Զիգզագ» ՍՊԸ֊ի պարագայում։ Հանրապետության հսկայի` 304 աշխատակից ունեցող էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի տարեկան շահույթը 2025 թվականին 2024֊ի համեմատ նվազել է մոտ 3 անգամ` 52 միլիոն դրամից իջնելով 18 միլիոն դրամի։
Եթե այս թվերը հաշվապահական սխալի հետևանք չեն, ապա նշանակում են, որ մեր երկրի տնտեսությունը գահավիժում է։