Սպորտ 1 օր առաջ - 18:37 17-11-2026

Լիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականում

«Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին, որը հոկտեմբերին անցկացրել էր հրաժեշտի հանդիպումն ու ավարտել կարիերան ազգային թիմում, կարող է Արգենտինայի հավաքականի հետ մեկնել Ամերիկայի գավաթի 2028 թվականի խաղարկությանը՝ զբաղեցնելով անսովոր պաշտոն։ Այս մասին հայտնում է Motivaciones Fútbol-ը։

Աղբյուրի տվյալներով՝ լեգենդար ֆուտբոլիստին առաջարկել են ընդգրկվել ընտրանու մարզչական շտաբում՝ ստանձնելով երիտասարդ խաղացողների խորհրդատուի դերը։ Եթե Մեսսին ընդունի առաջարկը, նա խաղադաշտ դուրս չի գա, սակայն իր հարուստ փորձը կփոխանցի նոր սերնդի ֆուտբոլիստներին, խորհուրդներով կաջակցի ու կոգևորի նրանց, ինչպես նաև առաջատարի որակներ կսերմանի։ Նշվում է, որ Կատարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականում նմանատիպ առաքելություն էր իրականացնում նաև Սերխիո Ագուերոն։

Հավելենք, որ Արգենտինայի հավաքականը հաղթել է Ամերիկայի գավաթի վերջին երկու խաղարկություններում․ 2021 թվականին Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը եզրափակիչում նվազագույն հաշվով առավելության էր հասել Բրազիլիայի (1-0), իսկ 2024-ին՝ նույն հաշվով Կոլումբիայի ընտրանու նկատմամբ։

Armsport

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով