87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին 5 օր առաջ - 12:30 18-11-2026

2027-ին ՊՆ-ին կհատկացվի 616 մլրդ դրամ, Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը՝ 1 տրիլիոն 84 մլրդ դրամ․ ֆիննախ

2027 թվականի պետական բյուջեի ծախսերը կկազմեն 4 տրիլիոն 72 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 29.9 տոկոսը։ Դրանցից 3 տրիլիոն 311 մլրդ դրամը կուղղվի ընթացիկ ծախսերին, իսկ 771 մլրդ դրամը՝ կապիտալ ծախսերին։

Այս մասին ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի հիմնական ուղղություններն ու ֆինանսավորման նախատեսվող ծավալները։

Հովհաննիսյանը ներկայացրել է 2027 թվականի բյուջեի չորս հիմնական ուղղությունները՝ առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, անվտանգություն և տարածքային զարգացում։

2027 թվականին Առողջապահության նախարարության ծախսերը կկազմեն 348 մլրդ դրամ։ Սա 2026 թվականի հաստատված բյուջեից շուրջ 136 մլրդ դրամով ավելի է։
Առողջության ապահովագրության ծառայությունների համար նախատեսվում է շուրջ 276 մլրդ դրամ։
Ապահովագրական համակարգում կընդգրկվի շուրջ 1 միլիոն 360 հազար մարդ։

2027 թվականին Աշխատանքի և բարեկեցության նախարարության ծրագրերին նախատեսվում է հատկացնել 1 տրիլիոն 84 մլրդ դրամ։ Սա 2026 թվականի հաստատված բյուջեից 91 միլիարդ դրամով ավելի է։

2027 թվականին Պաշտպանության նախարարության համար նախատեսվում է հատկացնել 616 մլրդ դրամ։

Սա 2026 թվականի հաստատված բյուջեից ավելի է 53 մլրդ դրամով։

Տարածքային զարգացման և համայնքներում ապրելու ու աշխատելու պայմանների բարելավման համար նախատեսվում են հետևյալ հատկացումները՝
140 մլրդ դրամ՝ ճանապարհային ցանցի բարելավման համար։ Նախորդ տարվա համեմատ ավելացումը շուրջ 15 միլիարդ դրամ է։

16 մլրդ դրամ՝ ոռոգման համակարգի առողջացման ծրագրի համար։

29 մլրդ դրամ՝ գյուղատնտեսության արդիականացման համար։

11 մլրդ դրամ՝ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության համար։ Նախորդ տարվա համեմատ ավելացումը շուրջ 4.5 միլիարդ դրամ է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան