Մամուլ 1 շաբաթ առաջ - 08:11 17-11-2026

«Մատյան գունդ» են ձեւավորել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ նորաթուխ ֆրակցիայում, պարզվում է, նախապես «մատյան գունդ» են ձեւավորել եւ ցուցակ մտցրել բիլակներով, կռվարար տղամարդկանց, որոնք պատեհ պահերին կարող են ձեռնամարտի իրենց կարողությունները ցուցադրել։ Պայմանը հետեւյալն է․ նրանք՝ բոլորը, կամ գոնե մեծ մասը, պարտադիր պետք է ներկա գտնվեն ԱԺ նիստերի դահլիճում, ինչպես նաեւ՝ մշտական հանձնաժողովների նիստերին, եթե անգամ տվյալ հանձնաժողովի անդամ չեն։ Նարեկ Բաբայանից զատ, այդ գնդի «մարտիկներից» են Դավիթաշենի հանրահռչակ նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը, բնականաբար՝ «կռվի սվեչա» Վահե Ղալումյանը։

Սրանցից չեն պահանջվում ո՛չ օրենսդրական նախաձեռնություններ, ո՛չ ելույթներ, ո՛չ հարցապնդումներ, նրանք ԱԺ անվտանգության աշխատողներին համարժեք գունդ են՝ պատգամավորների մանդատի տակ քողարկված, որոնց անձամբ Նիկոլ Փաշինյանն է աճեցրել»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է