Ներքին 30 րոպե առաջ - 18:02 16-11-2026

Նոյեմբերի 21-ից Սևանում պայքար կսկսվի ապօրինի ձկնորսության դեմ

Նոյեմբերի 21-ից մեկնարկում են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները, որոնք կշարունակվեն մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։

«Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կուժեղացվի վերահսկողությունը լճում և հարակից ճանապարհներին, դուրս կբերվեն ապօրինի որսի համար օգտագործվող լողամիջոցներն ու որսագործիքները։

Երևանի և մարզերի շուկաներում կիրականացվեն ստուգայցեր՝ սիգի և սիգի ձկնկիթի վաճառքը կանխարգելելու նպատակով։ Ձկնորսների և բնակչության շրջանում կիրականացվեն նաև իրազեկման աշխատանքներ։

Կոչ եմ անում պահպանել ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքը և աջակցել պատասխանատու կառույցների աշխատանքին։

Սիգի բնական վերարտադրության ապահովումը Սևանի ձկնային պաշարների վերականգնման կարևոր պայման է»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։