Ուղիղ եթեր
Ավելին 5 ժամ առաջ - 09:20 16-11-2026

Բրիթնի Սփիրսը նոր անակնկալ ունի

Բեմից՝ դեպի բիզնես․ փոփի արքայադուստրը երկու տարի գաղտնի պատրաստել է իր նոր նախագիծը։

Բրիթնի Սփիրսը պատրաստվում է կյանքի և կարիերայի նոր փուլին, սակայն այս անգամ՝ առանց համերգային բեմի, երկրպագուներին ներկայանալու է բոլորովին այլ կերպ։ 44-ամյա երգչուհին ներկայացրել է զարդերի սեփական ապրանքանիշը՝ BTiny անվամբ, որի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատել է շուրջ երկու տարի։

Նոր նախագծի պաշտոնական կայքը գործարկվել է նոյեմբերի 13-ին, սակայն զարդերի վաճառքը դեռ չի մեկնարկել։ Առայժմ հետաքրքրվածները կարող են գրանցվել՝ թողնելով իրենց էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի առաջիններից տեղեկանան վաճառքի մեկնարկի մասին։

Կայքում Բրիթնին երկրպագուներին դիմել է բավական խորհրդավոր ուղերձով․
«Լավ, ես մի բան էի թաքցնում։ Մի փոքրիկ բան… թեև, հնարավոր է՝ իսկապես ՇԱՏ ՓՈՔՐԻԿ (Tiny)»։
Ուղերձի կողքին տեղադրված է ևս մեկ ուշագրավ գրություն՝ «23 տարի՝ մշակման փուլում»։

Պարզվում է՝ զարդերի սեփական հավաքածու ունենալու գաղափարը երգչուհու վաղեմի երազանքներից է։ Դեռևս 2024 թվականի նոյեմբերին նա երկրպագուներին ցույց էր տվել ապագա հավաքածուի նմուշները՝ սպիտակ և դեղին ոսկուց, ադամանդներով ու փիրուզով պատրաստված զարդերը։ Այն ժամանակ Բրիթնին խոստացել էր ստեղծել նրբագեղ, արտասովոր և բացառիկ աշխատանքներ։

Իսկ 2025 թվականի մայիսին նրա թիմն արդեն դիմել էր ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակ՝ B Tiny անվանումը գրանցելու համար։

Նախագծին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ երգչուհին վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվորեն զբաղվել է նոր բիզնեսի մեկնարկով, իսկ վերջերս նույնիսկ մեկնել է Նյու Յորք՝ գործնական հանդիպումների։

Այսպիսով, Բրիթնի Սփիրսը կարծես պատրաստվում է ապացուցել, որ իր ստեղծագործական ճանապարհը չի սահմանափակվում միայն երաժշտությամբ։ Իսկ թե ինչպիսի զարդեր է ներկայացնելու փոփ աստղը և որքան կարժենան դրանք, դեռ առջևում է։

Բրիթնիի նոր դարաշրջա՞նն է սկսվում, այս անգամ՝ փայլող ադամանդներով։

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ