Ներքին 1 ժամ առաջ - 19:40 14-11-2026

Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խոսել է քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին։

«Պատասխանատվությունը իշխանության գործելաոճի մեջ է․ սիրում են մարդկանց վարկաբեկել՝ առանց դատարանի որոշման»,- ասել է Կարապետյանը՝ ընդգծելով՝ իր նկատմամբ այս կարգի անարդարությունը Արսեն Գևորգյանը բնական է, որ ծանր կտաներ։

Գևորգյանն, ինչպես նշել է Կարապետյանը, առողջ է եղել, երբ կալանավորվել է, բանտում էլ, երբ ինքնազգացողությունը վատացել է, բժշկի փոխարեն բուժակն է «օգնություն» ցուցաբերել․ միջմկանային եղանակով ցավազրկող է սրսկել ինֆարկտ ստացած մարդուն։

«Հանցագործ» էին էլի գտել․․․ տարան, առողջ մարդուն 3 շաբաթ հետո անշնչացած հանձնեցին ընտանիքին, մեզ ․․․»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

«Իշխանությունն իր քաղաքական փոքր շահի համար մարդուն վարկաբեկելու պրոցես էր տանում, այդ գործելաոճը պետք է վերացվի մեր երկրում»,- շեշտել է նա։

Ամենից շատ դիտված