Արտաքին 54 րոպե առաջ - 20:08 14-11-2026

Լավրովն ու ԱՄԷ ԱԳ նախարարը քննարկել են Պարսից ծոցի լարվածությունն ու երկկողմ հարաբերությունները

Աբու Դաբի կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, որի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և Պարսից ծոցում լարվածությունը։

«Կողմերը քննարկել են ՌԴ-ԱՄԷ ավանդական բարեկամական կապերի զարգացման ներկայիս ուղղությունները, որոնք բնութագրվում են որպես ռազմավարական գործընկերություն», – ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Այս համատեքստում առաջնահերթ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցում շարունակվող լարվածության քննարկմանը», – նշել է արտգործնախարարությունը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի