Մամուլ 1 շաբաթ առաջ - 08:32 14-11-2026

«Հայրենիքը» չի փակվում. ինչո՞ւ են հանել ցուցանակը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության՝ Պարոնյան փողոցում տեղակայված կենտրոնական գրասենյակի վրայից հանվել է կուսակցության ցուցանակը։ Այս փաստը Պռոշյան փողոցով անցնող քաղաքացիներն են նկատել եւ տպավորություն ստացել, որ «Հայրենիքը» լուծարվում է:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում, առողջական խնդիրներով պայմանավորված, Արթուր Վանեցյանն ակտիվ կուսակցական գործունեություն չի ծավալում, նրանք չմասնակցեցին անգամ խորհրդարանական ընտրություններին, թեպետ Արթիկում շաբաթներ առաջ «Հայրենիքը» մասնակցում էր ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության անդամները, սակայն, հերքեցին «Հայրենիքի» փակման մասին կասկածները:

Արսեն Բաբայանն ասաց, որ գրասենյակի տարածքի հետ կապված խնդիրներ կան, այդ պատճառով է ցուցանակը հանվել: Իրենք վարձակալական հիմունքներով են այդ շենքում, ազատում են միայն այն հատվածը, որտեղ ցուցանակն էր, եւ վստահեցրեց, որ կուսակցությունն ակտիվ գործունեություն է ծավալում, հավաքներ, նիստեր է անցկացնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը