Սպորտ 20 ժամ առաջ - 22:53 13-11-2026

Ռեալը կատարել է հաջորդ մրցաշրջանի առաջին տրանսֆերը. Marca

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Իսպանիայի երրորդ դիվիզիոնը (Պրիմերա Ֆեդերասիոն) ներկայացնող «Լոգրոնյեսի» 19-ամյա կիսապաշտպան Լատիֆ Իսմանի տրանսֆերի շուրջ։

Ինչպես հաղորդում է Marca-ն, գործարքը վերջնականապես համաձայնեցվել է հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին։ Երիտասարդ ֆուտբոլիստը «Ռեալ Կաստիլիային» կմիանա հաջորդ ամռանը։

Մադրիդյան ակումբն Իսմանի ելույթներին հետևում էր դեռևս այս տարվա ամռանից, իսկ վերջին շաբաթների ընթացքում բանակցություններն ավելի էին ակտիվացել։

Ըստ աղբյուրի՝ «արքայական» ակումբում խաղացողին դիտարկում են որպես հեռանկարային կենտրոնական կիսապաշտպանի, որն ունակ է դաշտի կենտրոնում հավասարակշռություն ապահովել ու արդյունավետորեն միանալ թիմի գրոհներին։

Նշենք, որ Իսմանը «Լոգրոնյեսի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2025 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 11 հանդիպում (որոնցից 9-ը՝ մեկնարկային կազմում), դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ստացել 2 դեղին և 1 կարմիր քարտ։

Armsport

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց