Արտաքին 1 շաբաթ առաջ - 20:37 13-11-2026

Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում «հուսադրող առաջընթաց» է գրանցվել. Սպիտակ տուն

Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում «հուսադրող առաջընթաց» է գրանցվել։

«Նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները ակտիվորեն համագործակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի երկու կողմերի հետ՝ հակամարտությունը մեկընդմիշտ ավարտելու նպատակով»,– X սոցիալական ցանցում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։

Նրա խոսքով՝ ավելի վաղ Ուիթքոֆն ու Քուշները «Աբու Դաբիում անցկացրել են եռակողմ բանակցությունների պատմական նշանակություն ունեցող երկրորդ փուլը», ապա ընդունվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ «Հուսադրող առաջընթաց՝ խաղաղության ճանապարհին»,– ընդգծել է Քելլին։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Բանակցությունների մեկնարկին սեղանի շուրջ ներկա են եղել նաև Ուիթքոֆն ու Քուշները, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը և ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայեդ Ալ Նահայանը։

Մեդինսկին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ։ Դրա մանրամասները, նրա խոսքով, կհրապարակվեն առաջիկայում։ Նա նաև նշել է, որ Աբու Դաբիում կայացած հանդիպման առանցքային թեման եվրոպական անվտանգության համակարգն էր, և որոշ հարցերում կողմերին հաջողվել է փոխըմբռնման հասնել։

Եռակողմ բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են Մոսկվա, որտեղ նրանց ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է