Մամուլ 1 շաբաթ առաջ - 08:35 13-11-2026

Սևանում տնետուն են ընկել, տվյալներ են հավաքում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ, սկսվել են հին ու ծանոթ ընտրական խաղերը: Թեերթի խմբագրություն ահազանգած սեւանցին հայտնեց, որ վերջին օրերին անհայտ անձինք շրջում են բնակարաններով ու առանձնատներով` ցուցակները ձեռքներին, եւ հետաքրքրվում, թե կոնկրետ ովքեր են բնակվում տվյալ հասցեում, գրանցված են, թե ոչ:

Մեր հարցին, թե ում անունից են ներկայանում այդ անձինք, քաղաքացին պատասխանեց` համայնքապետի թեկնածուների «մարդիկ են»։ Նշենք, որ, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրողների ցուցակների կազմումը, վարումն ու ճշգրտումը բացառապես պետական լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գործառույթն են։ Որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ, վստահված անձ կամ քարոզիչ իրավունք չունի պետական մարմնի փոխարեն բնակարանային շրջայցեր կատարել ու պաշտոնական տվյալներ հավաքագրել այն մասին, թե ով է ապրում տվյալ հասցեում եւ ով՝ բացակայում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:59 Հացավանի դպրոցում տնօրենի թոռը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, իսկ տնօրենը կոծկել է ու մեղադրել տուժածին. ահազանգ
18:24 1 ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել. Քոչարյանը՝ ՔԿՀ-ի մասին
18:11 Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը. Հայկ Դեմոյան
14:04 9-րդ դասարանցիներին հանձնարարում են քրեական ենթամշակույթը խրախուսող ռուսական սերիալ դիտել. Հովհաննես Դանիելյան
14:10 Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը. Ալիև
19:00 Խորհրդային տարիներին ծնվածների անձնագրերում ԽՍՀՄ պետք է գրեն, ոչ թե Ադրբեջան. Արտակ Բեգլարյան
13:00 «Քո Սահմանադրությունը» բելառուսացման դուռ է բացում
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
07:55 Արսեն Գևորգյանի մահից հետո մյուսների խափանման միջոցները փոխել են․ «Հրապարակ»
16:16 Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը