Ներքին Տեսանյութ Ուղիղ խոսք 26 րոպե առաջ - 19:00 10-11-2026

Հացը մոր բերանից հանել, թքել է վրան ու խեղճ կնոջը տնից վռնդել․ բռնության ենթարկված կնոջ բացահայտումները

Oragir.News-ը մի քանի անգամ խոսքի իրավունք է տվել տաքսիստ Արման Գալստյանին՝ հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իր ընտանեկան պատմությունը, դատական մարմինների հետ ունեցած խնդիրները, քաշքշուկներն ու դժգոհությունները։ Լրատվամիջոցը չի սահմանափակել քաղաքացու խոսքի ազատությունը՝ ելնելով անաչառության, օբյեկտիվության և բազմակողմանիության սկզբունքներից։

Արման Գալստյանի տեսանյութը՝ այստեղ:

Արման Գալստյանի հայտարարություններից հետո Oragir.News-ին հյուրընկալված քաղաքացին ներկայացրել է պատմության հակառակ կողմը՝ պատմելով, թե ինչ ծանր հոգեվիճակում են հայտնվել Արմանի կողմից թիրախավորված ընտանիքի անդամները, որոնց տաքսիստը մեղադրում է իրեն պատուհասած դժբախտության մեջ։

Քաղաքացու փոխանցմամբ՝ Արման Գալստյանի հնչեցրած յուրաքանչյուր արտահայտություն սուտ է ու հերյուրանք, ինչը մեծ հարված է հասցրել մյուս կողմերին։ Եվ ոչ միայն․ Oragir.News-ն իր բացահայտումներում ներկայացրել է նաև Արմանի և իր երեխաների իրական հարաբերությունները։

Ձայնագրությունները՝ այստեղ:

Այս հրապարակումներից հետո Oragir.News-ը խոսքի իրավունք է տվել նաև Արման Գալստյանի կնոջը՝ Ռուզաննա Ալավերդյանին, ով այժմ իր յոթ երեխաների հետ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Ուղիղ տեսակապով վերջինս մանրամասն պատմում է իրականում տեղի ունեցած սարսափների, փախուստի դրդապատճառների և ամուսնու կողմից հնչող մեղադրանքների մասին։

Ներկայացնում ենք Ռուզաննայի խոստովանություններից մի քանի հատված․ «Երբ Արման Գալստյանի հետ դատական առերեսման գնացի, ամբողջ գիշեր սթրեսի ու վախի մեջ էի, մտածում էի՝ այս անգամ ի՞նչ կստիպի, ի՞նչ կանի՝ կիսլատա կլցնի վրաս, թե՞ ինչպես կվարվի։ Նա այնտեղ էր եկել կոլայի շշով և անդադար ստիպում էր, որ ես խմեմ այդ կոլան»։

«Նա ինձ ժամերով տանում էր «տրասների» վրա ծեծելու։ Այդ հարվածներից ու ապտակներից ես արդեն հայելու մեջ դեմքս չէի ճանաչում, անգամ հիստերիայի պահին կծել է դեմքս։ Շատ ուժեղ ցրտին, գիշերով ինձ հանել ու շպրտել է մայրուղու վրա... թող ինքը դրանցից խոսի, թող պատմի, թե ինչպես էր 120-180 կմ/ժ արագությամբ մեքենան վարել, ինձ մեջից շպրտել, ծեծել, ապա նորից բերել ու նստեցրել»։

«Նրա մայրը ևս սարսափելի վախենում է իր տղայից, որովհետև նա շիզոֆրենիկ է։ Եղել է, որ հացը մոր բերանից հանել, թքել է վրան ու խեղճ կնոջը տնից վռնդել։ Ես շատ եմ հարգում իր մամային. ինքը հաճախ հաց չէր ուտում, որ իր բաժինը իմ երեխաներին տար... բայց նա էլ էր սարսափում իր տղայից»։

«Մի անգամ իր հոր գերեզմանի մոտ զենքը հանեց ու շուրջբոլորը կրակեց։ Ես սարսափից փախել ու թաքնվել էի գերեզմանների արանքում, իսկ ինքը գնացել, պահակից պրոժեկտոր էր վերցրել ու ինձ էր փնտրում»։

«Երեխաները չեն ուզում շփվել, լսել կամ ճանաչել իրենց հորը. տանը նրա մասին ընդհանրապես չենք խոսում։ Նա երեխաների ներկայությամբ անվայելուչ արարքներ էր թույլ տալիս, մերկանում էր ու նրանց ասում, թե՝ ձեր մայրը պարզապես ինկուբատոր է»։

«Պատրաստ եմ անգամ Աստծո առաջ կանգնել, ստի դետեկտոր նստել. ում մոտ ուզում եք՝ տարեք ինձ, ես այդ մարդուն երբեք չեմ դավաճանել։ Ես քննիչին՝ Տիգրան Հովհաննիսյանին խնդրեցի, որ հանեն զանգերի վերծանումները։ Այդ բոլոր թղթերը հանձնել են քննչականին ու ցույց տվել, որ ես Ռուսաստանում ոչ մեկի հետ կապ չունեմ, միայն հայրս է, ում հետ խոսել եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր