Սպորտ 21 ժամ առաջ - 23:19 09-11-2026

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի հավաքականը 5 մեդալ է նվաճել Տաշքենդում կայացած սամբոյի աշխարհի 50-րդ առաջնությունում: Մարտական սամբոյի պայքարում արծաթե մեդալի է արժանացել 79 կգ քաշային Գևորգ Ազատյանը:

71 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավեդիսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր: Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ժիգալովան (80 կգ) նույնպես արժանացել է բրոնզե մեդալի:

Ավելի վաղ մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Մայիս Ներսեսյանը երրորդ տեղն էր գրավել մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 15 սամբիստով։ Մեդալների համար պայքարել են 101 երկրի շուրջ 700 մարզիկներ։

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին