Արտաքին 25 րոպե առաջ - 20:44 05-11-2026

Արաղչին և Ֆիդանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։

Կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող բանակցային գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային այլ զարգացումներ։

Նշենք, որ Մոսկվայում գտնվող Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նոյեմբերի 5-ին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանին, ինչին Թեհրանը պատասխանեց հակահարվածներով: Հունիսի կեսերին Իրանը և ԱՄՆ-ն մարտական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կրկին հարվածներ փոխանակեցին: Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին