Ուղիղ եթեր
Արտաքին 35 րոպե առաջ - 13:04 05-11-2026

Իրանը փորձում է կաթվածահար անել նավթի մատակարարումը Հորմուզի նեղուցով

Իրանն ամբողջությամբ գործի է դնում զինանոցը՝ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարում թույլ չտալու համար․ գրում է The Wall Street Journal-ը։

Թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, նշում է, որ այս ընթացքում Իրանը բանեցնում է պարտիզանական պատերազմի մարտավարություն։ Նավերի վրա հարձակումների ժամանակ կիրառում է ստորջրյա անօդաչուներ, օգտագործում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շարժական ջոկատներ, որ ծածուկ մոտենում են տանկերներին և ձեռքով ամրացնում մագնիսական ականներ։

Ջոկատները նավակներից ձեռքի հակատանկային նռնականետերով նաև գնդակոծում են բեռնատար նավերը:

Թեհրանը ձգտում է բեկում մտցնել հակամարտության մեջ հօգուտ իրեն և ԱՄՆ-ի նկատմամբ լծակներ ստանալ՝ փակուղի մտած բանակցությունների պայմաններում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա