«Նույնականացման քարտերով մարդկանց մատնահետքերն են վերցնում, որ իմանան նրանց թույլ և ուժեղ կողմերը և կարողանան կառավարել նրանց»։
Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասց Ռուբեն Ա.-ն՝ խոսելով կենսաչափական անձնագրերի դեմ իրենց պայքարի մասին։
Նրա խոսքով՝ դեռևս 2015 թվականին Սահմանադրական դատարանը, անդրադառնալով նույնականացման քարտերի տրամադրման կարգին, արձանագրել է իրավակարգավորման բաց՝ ընդգծելով, որ չպետք է մարդկանց ստիպել վերցնել այդ քարտերը: Նոր օրենսդրական կարգավորումներով՝ պարտադիր է լինելու նույնականացման քարտ հանելը։ Ռուբեն Ա.-ի պնդմամբ՝ այս մոտեցումը հակասում է Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմանը։
Նա նաև մտահոգություն հայտնեց քաղաքացիների մատնահետքերի և անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ՝ պնդելով, որ կենսաչափական տվյալների կենտրոնացումը կարող է վտանգել մարդկանց անձնական ազատությունն ու գաղտնիությունը։ Ռուբեն Ա.-ն նշեց, որ մի շարք կազմակերպությունների հետ պատրաստվում են դիմել Ազգային ժողովին՝ պահանջելով նույնականացման քարտերից հրաժարվող քաղաքացիների համար այլընտրանքային փաստաթղթեր նախատեսել։
Տեսանյութ: