Ներքին 32 րոպե առաջ - 18:55 04-11-2026

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 25-31-ը:

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

◾️Վանաձոր քաղաքում՝
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 25-ին և 31-ին,
✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին։

◾️Արարատ քաղաքում՝ հոկտեմբերի 25-ին և 28-29-ը։

◾️Հրազդան քաղաքում՝ հոկտեմբերի 26-ին և 29-30-ը։