Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացված մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունում:
67 կգ քաշային կարգում Հայաստանի կարատեի հավաքականի անդամը տանելով 4 հաղթանակ և կրելով 1 պարտություն՝ իրավունք է ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, որտեղ արդեն առավելության է հասել ուկրաինացի Իլլիա Հրինենկոյի նկատմամբ: