Ուղիղ եթեր
Սպորտ 1 տարի առաջ - 15:14 02-05-2025

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայ ծանրորդները սկսել են պայքարը Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում: Մրցումային առաջին օրը կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների պայքարում երկամարտի 204 կգ արդյունքով արժանացել է բրոնզե մեդալի:

Պոկում վարժությունում Ալեքսանդրան գլխավերևում պահել է 85 և 88 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրել է 116 կգ՝ այս վարժությունում նվաճելով ոսկե մեդալ:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն աշխարհի առաջնության պոկում վարժությունում բարձրացրել է 125 կգ, իսկ հրում վարժությունում՝ 155 կգ: Երկամարտի 280 կգ արդյունքով Հովհաննեսը 10-րդն է երիտասարդների աշխարհի առաջնությունում:

Մայիսի մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ ժամը 03:30-ին, Հայաստանը կունենա մեկ մասնակից: 81 կգ քաշային կարգում հարթակ դուրս կգա Նարեկ Մկրտչյանը:

Պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունում մենք ունենք 7 մասնակից։

Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: Պերուի մայրաքաղաք Լիմայում ապրիլի 30-ից մայիսի 5-ը անցկացվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում կմրցեն`

81 կգ` Նարեկ Մկրտչյանը (մրցման օրը` մայիսի 3, մեկնարկը` 03:30. երիտասարդներ),

89 կգ` Վալերի Մովսիսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 01:00. երիտասարդներ)

96 կգ` Գրիգոր Ղազարյանը (մրցման օրը`մայիսի 3, մեկնարկը` 22:30. պատանիներ)

+102 կգ` Հարություն Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 5, մեկնարկը` 03:30. պատանիներ)

81 կգ` Էմմա Պողոսյան (մրցման օրը` մայիսի 5, մեկնարկը` 01:00. երիտասարդներ)

Երիտասարդների հավաքականի մարզիչները Մելիք Ղուկասյանն ու Դավիթ Մուրադյանն են, պատանիներինը` Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց թիմինը` Տարոն Թովմասյանը:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր