Ուղիղ եթեր
Ներքին 48 րոպե առաջ - 17:53 13-10-2026

Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն առաջարկում է այս փուլում վայելել ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններն ու ապագայում հասկանալ, թե որն է Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հանգրվանը։

«Ես կարծում եմ՝ ոչ մեկը դա չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ անդամ երկրները:

Եվրամիության հետ հարաբերություններն այսօր աննախադեպ խորն ու սերտ են և տարբեր ոլորտներ են ընդգրկում։ Նախարարը հավելել է՝ խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, առևտրին աջակցելու մասին չէ, այլև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլնի»,- Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ այս մասին ասել է Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում։

Ըստ Միրզոյանի՝ Հայաստանում ԵՄ անդամակցության մասին լուրջ խոսակցությունը նոր է սկսվել, և հարցի շուրջ խորը հանրային քննարկումներ չեն եղել, թեև 2024 թվականի գարնանն ընդունվել է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։
«Ես վստահ չեմ, թե ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն «այո» ասի»,- ասել է նախարարը։

ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Միրզոյանը խոսել է նաև Ռուսաստանի մասին՝ նշելով, որ մենք պատմականորեն մտերիմ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ։
«Պատմականորեն մենք շատ մտերիմ ենք եղել և դեռևս ունենք շատ ամուր կապեր, բայց հնարավոր արձագանքը պետք է կառավարվի։ Նկատի ունեմ՝ ոչ ոք չի ուզում նոր թշնամիներ ստեղծել աշխարհում։ Եվ որևէ մեկին, որևէ երրորդ կողմին վնասելու մտադրություն չկա»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ Վրաստանի դեպքում էլ կհեշտանար կյանքը, եթե երկիրը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Նախարարի կարծիքով՝ դա էական փոփոխություն կմտցներ և կփոխեր խոսակցությունն այս փուլում։ Ուստի նրա տպավորությամբ՝ այս փուլում թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն, թե՛ անդամ երկրները վայելում են գործընթացը։

«Եկեք շարունակենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորությունները, հետո ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»,- նշել է Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել