Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:43 13-10-2026

Վաղը ՍԴ դատավորները նոր նախագահ կընտրեն

Վաղը Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ կանցկացվի, որի ընթացքում ՍԴ 9 դատավորներն իրենց կազմից պետք է նոր նախագահ ընտրեն, Aysor.am-ին հայտնեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից։

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին լրացել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը։

Գործող օրենքով ՍԴ նախագահը վերընտրվելու իրավունք չունի։

Եթե վաղվա նիստում ընտրությունը չկայանա, ապա հնգօրյա ժամկետում կանցկացվի ընտրության երկրորդ փուլ։

aysor.am

Ամենից շատ դիտված