Թաղապետարանից նախապես տեղեկացրել էին, որ երեքշաբթի առավոտյան գալու են, կրպակները ապամոնտաժեն:
Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Մենք պլանավորել էինք, որ երկուշաբթի գիշերը մեր ապրանքները խանութից հանենք, 2 սեփականատեր դատական հայց էին ներկայացրել կրպակները քանդելու հետ կապված, երեկ մոտավորապես ժամը 3-ի կողմերը առաջին խանութի մասով դատարանի որոշումը եկավ, ըստ որի, դատարանը քաղաքապետարանին պարտավորեցնում էր կասեցնել ապամոնտաժման աշխատանքները ու քանի որ մյուս կրպակի մասով դատարանի որոշումը դեռ չկար, որոշել էին արագ քանդել, որ երբ որոշումը լինի, արդեն կրպակը քանդված լինի»:
Նրա խոսքով՝ թեև տարածվող լուրերին, թե Մեսրոպ Մանուկյանն այստեղ շահ ունի, հայտնեց, որ ինքն անձամբ է 3 օր առաջ զանգահարել պատգամավորին ու խնդրել ներկա լինել բողոքի ակցիային: