Ներքին 1 ժամ առաջ - 16:21 08-10-2026

2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր, որպեսզի դատավորը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչներ Գարիկ Հակոբյանի, ով ավելի շատ հայտնի է Լունայի Գարիկ մականունով, և Բենո Սարգսյանի նկատմամբ։

Այս երկու «ճիվաղները» կասկածվում են հոկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Քաղսի բնակավայրում ինքնաձիգից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, ովքեր այնուհետև ռուսական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով դիմել էին փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդի դատարանի նստավայրում դատարանի նախագահ Գեղամ Մարգարյանի կողմից դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և ստահակները դատարանից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան բանտ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատարանը նաև կայացրել է խիստ որոշում՝ սահմանափակելով ցանկացած շփում, այցելություն, հեռախոսային զանգ, հեռախոսից օգտվելու հնարավորություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով հայտնաբերվել է նաև «Hyundai»-ն։

Մանրամասները ՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
20:37 Ալիևը պահանջելու է վերադարձնել զինվորին, Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության վրա
21:37 Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը. Իշխան Սաղաթելյան
20:56 ԱԽ-ում հավաքվել են կոֆեի բաժակ նայողներով, գցել-բռնել են, որ բանակում ինքնասպանությունների պատճառը պոստում քնելն ա. քաղաքագետ