Ներքին 1 ժամ առաջ - 21:43 07-10-2026

Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղում այս տարի ևս բնակիչները ձմեռը դիմավորելու են առանց գազի։ Հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող գյուղում գազաֆիկացման մասին, բնակիչների խոսքով, դեռևս խոսք չկա։

Ախուրիկը նաև կարևոր նշանակություն ունեցող բնակավայր է․ այստեղ է գտնվում Ախուրիկ-Աքաքյա անցակետը, որը Հայաստանի և Թուրքիայի միջև գործող սահմանային անցակետերից է։

Սակայն սահմանին մոտ գտնվող գյուղում, բնակիչների խոսքով, մինչ օրս չլուծված են նաև կենցաղային մի շարք խնդիրներ։ Գյուղի ճանապարհները լավ վիճակում չեն, Ախուրիկում անգամ խանութ չկա, իսկ ձմռան գալուն զուգահեռ բնակիչների հիմնական խնդիրներից մեկը կրկին տունը տաքացնելու հարցն է։

52-ամյա Լյուդմիլա Համբարյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմում է, որ իրենք տունը հիմնականում աթարով են տաքացնում, իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործում են նաև էլեկտրական փոքրիկ վառարան։

«Կամ աթարով ենք տունը տաքացնում, կամ էլեկտրական փոքրիկ պլիտայով։ Պլիտան էլ խնայողաբար ենք վառում։ Անցած ձմեռը մեր բախտից տաք եղավ, քիչ կվառեմ, քիչ էլ կծախսեմ»,- ասում է նա։

Ախուրիկում բնակիչները վաղուց են սովորել գազի բացակայությանը։ Տունը տաքացնելու համար օգտագործում են այն, ինչ տվյալ պահին կարող են իրենց թույլ տալ՝ փայտ, աթար, գոմաղբ կամ ածուխ։

Այս տարի էլ իրավիճակը չի փոխվելու։ Ախուրիկցիները գազի սպասումով չեն պատրաստվում ձմռանը, քանի որ, նրանց խոսքով, հույս էլ չունեն, որ «կապույտ վառելիքը» երբևէ կհասնի գյուղ։

Փոխարենը կրկին պետք է հաշվեն՝ որն է իրենց գրպանին ավելի հարմար՝ փայտը, ածուխը, աթա՞րը, թե՞ էլեկտրական վառարանը, որը նույնպես հնարավոր չէ երկար ժամանակ միացված պահել՝ ծախսերը նվազեցնելու։

Հայ-թուրքական սահմանին մոտ գտնվող և Ախուրիկ-Աքաքյա անցակետը հյուրընկալող գյուղը հերթական ձմեռն է դիմավորում առանց գազի։ Իսկ բնակիչների համար ձմռան նախապատրաստվելը շարունակում է նույն հարցի շուրջ պտտվել՝ ինչով տաքացնել տունը և ինչպես անել դա՝ հնարավորինս քիչ ծախսով։

Ֆոտոշարք։ Անահիտ Չալիկյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:36 Դրանով ցավեցրին այդ տղային ու հիասթափեցրին․ Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
10:14 Լոռու մարզում «Lexus»-ը բախվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
11:33 Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև
22:44 Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին
23:45 Ես կարդացել եմ եկեղեցուն վերաբերող զեկույցը մի քանի անգամ, այդ թվում խմբագրումներ եմ արել․ Փաշինյան
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից